|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չինաստանի Հուբեյ նահանգում, որը դարձել էր կորոնավիրուսի համավարակի տարածման էպիկենտրոնը, դպրոցները վերականգնում են ուսումնական գործընթացները. հայտնում է BBC-ին։
Նշվում է, որ դպրոցներ են վերադառնալու միայն ավագ դասարանների աշակերտները, որոնք պետք է պատրաստվեն գալիք քննություններին։ Բոլոր աշակերտները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և դպրոցում պահպանեն սոցիալական հեռավորությունը։
Ըստ չինական աղբյուրների՝ Հուբեյում արդեն 32-րդ օրն է, ինչ չի հայտնաբերվել վարակման դեպք։ Երեկվա տվյալներով հիվանդանոցներում չի մնացել ոչ մի վարակված անձ։