|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չինաստանի Ուհան քաղաքում ապրիլի 1-ից առաջին անգամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ քաղաքի առողջապահության եւ հիգիենայի հարցերով կոմիտեին հղումով։
«Մայիսի 31-ին Ուհանի մոտ 60 000 բնակիչ նուկլեինաթթվի թեստավորում է անցել, որի արդյունքում առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ից 24-ը քաղաքի իշխանությունները քաղաքի բնակչության զանգվածային թեստավորում են կազմակերպել: Այդ ընթացքում 6,5 մլն բնակչից 9 մլն նմուշ է վերցվել: Թեստավորման ընթացքում հայտնաբերվել է առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության 218 դեպք: