|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կա կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին: