|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Մահացողը 51-ամյա կին է, ով ժամանել էր Իրանից, որտեղ էլ հենց վատացել էր ինքնազգացողությունը. այս մասին հայտնում է 1news.az կայքը՝ Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հղումով:
1969 թվականին ծնված կինը առողջության հետ կապված քրոնիկ խնդիրների պատճառով Իրանում դիմել էր հիվանդանոց։ Հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ կինն ունի ծանր աուտիիմունային կարմիր գայլախտ հիվանդություն, 4-րդ կարգի գայլախտային երիկամաբորբ և վերջին աստիճանի երիկամային անբավարարություն։ Այս հիվանդություններից բացի՝ կնոջ մոտ հայտնաբերվել է նաև Covid-19 վիրուսը: Սա ԱՊՀ ողջ տարածքում մահվան առաջին դեպքն է:
«Հատուկ ռեժիմով հիվանդանոց տեղափոխված հիվանդի առողջական վիճակը գնահատվում էր միջին ծանրության: Չնայած բոլոր ջանքերին, հիվանդությունների բարդացման պատճառով, նրա կյանքը փրկել չհաջողվեց», - նշվում է հայտարարության մեջ: