|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գրանցվել է մարդու` թռչնագրիպով վարակվելու առաջին դեպքը 2017 թվականին: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն` վարակվել է Հեբեյ նահանգի 68-ամյա բնակիչը: Ներկա պահին նա գտնվում է ծանր վիճակում և ստանում անհրաժեշտ բուժումը:
Նշվում է, որ հիվանդության ախտանիշները տղամարդու մոտ հայտնվել են հունվարի 29-ին: Նա սկսել է բուժվել Լանֆան քաղաքի հիվանդանոցում, սակայն վիճակի վատթարացման կապակցությամբ տեղափոխվել է Պեկին:
Պարզվել է, որ տղամարդն իրոք վարակվել է H7N9 վիրուսով: