|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ինդոնեզիայում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։ Այս մասին տեղեկացնում է Jakarta Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակվել է երկու մարդ։
Վարակակիրներից մեկը 64-ամյա կին է, մյուսը նրա երեսունմեկամյա դուստրը։
Փետրվարի սկզբին նրանք շփումներ են ունեցել ճապոնացիների հետ՝ Մալայզիայում գտնված ժամանակ։
Ինդոնեզիայի նախագահն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ Նա ասել է, որ երկրում ավելի քան հարյուր հիվանդանոց կա, որը պատրաստ է միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել կորոնավիրուսի դեմ պայքար։