|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Սահմանադրագետ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ մեկնաբանելով վերջին օրերի ընթացքում շրջանառվող լուրերը՝ «Ոչ»-ի քարոզիչների կողմից ընտրակաշառք բաժանելու հետ կապված: Գրառումը՝ ստորև.
«Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու և նմանաբնույթ հայտարարությունների իսկությունը հաստատվելու դեպքում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Մեր՝ «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչներիս համար, այս քարոզչական կողմի ձևավորման նպատակներից է եղել նաև հենց վերոնկարագրյալ իրավիճակների կանխումը և վերահսկումը, ուստիև՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն զուգահեռ, մենք դատարան ենք ներկայացրել և ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, և դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Հետևաբար, «Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին և/կամ տեղեկացնել մեզ»,-գրել է նա։