|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սեւան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնիշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ:
Կասկածվողը նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, այնուհետեւ դեպքի վայրում մատնացույց արել հատած ծառերը` հայտնելով, որ դրանք կտրել է հետագայում որպես վառելափայտ օգտագործելու համար:
Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների` «Սեւան ազգային պարկին» պատճառվել է մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
46-ամյա տղամարդը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է: