|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար է նշանակվել Գառնիկ Ավանեսյանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նոր օրենսգրքի համաձայն՝ պարտադիր պահանջով նոր ստեղծվող վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը գործելու է մշտական հիմունքներով:
‹‹Օրենսդիրը մեր առջեւ խնդիր է դնում, որ մշտական հիմունքներով այս կառույցի համար ունենանք հինգ տարի ժամկետով նշանակվող ծառայության ղեկավար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա հունվարի 16-ի որոշմամբ՝ մեր կողմից սահմանվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության վերաբերյալ կարգը, գործառույթներն ու ֆունկցիաները››,- ասել է Սրբուհի Արզումանյանը:
