|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կրակոցից քաղաքացի է վիրավորվել Արարատի մարզում՝ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Զոհրապ և Աճառյան փողոցների խաչմերուկից: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 1 պարկուճ, իսկ խաչմերուկի սկզբնամասում տեղադրված երկաթե՝ որպես տակառ օգտագործվող տարայի մեջ հայտնաբերվել է 2 դանակ և 1 մահակ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։