|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ արձակուրդում գտնվելուն և ասաց, որ այդ ժամանակահատավածում փոխքաղաքապետն էր փոխարինում Մարությանին։
Նա նշեց, որ քաղաքապետարանի կայքում երևում է, որ մեկ օրվա մեջ քաղաքապետի երեք դերակատար է եղել և նշեց, որ իրավական տեսանկյունից խնդիրներ է տեսնում։ Նա մանրամասնեց, որ դատախազությունը պետք է պաշտոնեական լիազորություններն անցնելը 309 հոդվածով քրեական գործ հարուցի, ինչին Հայկ Մարությանը արձագանքեց. «Շնորհակալ եմ առնվազն ժպիտ պարգևելու համար, պարոն Խաժակյան։ Գնացինք առաջ»: