|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել Ակլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտից: Московский комсомолец-ին հաջողվել է կարճ զրույց ունենալ արտիստի հետ դուրս գրվելուց առաջ:
Ջիգարխանյանը նշել է, որ սրտի կաթված չի տարել, ինչպես գրել էին ԶԼՄ-ները, խոսքը գնացել է պնևմոնիայի մասին, այժմ ամեն ինչ լավ է:
Հարցին՝ ինչո՞ւ է դերասանը որոշել, ի վերջո, օրինականացնել իր հարաբերությունները երիտասարդ Վիտալինայի հետ, եթե մինչ այդ 15 տարի միասին ապրում էին, Ջիգարխանյանն ասել է. «Ես պրիմիտիվ կլինեմ` ուզում եմ, որ իմ տունն ու բնակարանը մնան նրան: Թող նա լավ ապրի և իրեն հարմարավետ զգա: Դա միայն ունեցվածքի հարց չէ: Ես շատ լուրջ եմ մտածում այդ մասին: Վիտալինան ինձ այնքան լավ օրեր է պարգևել, որ ես շատ եմ ուզում նրան շնորհակալություն հայտնել դրա համար»,- նշել է դերասանը: