|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կիևի մարզում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի քաղաքացի Ալ Բարա Շիշանին (Ցեզար Տոխոսաշվիլի), որն ահաբեկչական խմբավորմանն է միացել 2013-ին:
Շիշանիի ձերբակալությունն իրականացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, Վրաստանի ՆԳՆ-ի և ԱՄՆ ԿՀՎ-ի համատեղ ջանքերով: Նա համարվել է խմբավորման պաշտպանության նախարարի տեղակալը:
«2018 թվականի ամռանն ահաբեկիչն ապօրինի ժամանել էր Ուկրաինա՝ ներկայացնելով կեղծ անձնագիր: Ըստ առկա տեղեկությունների՝ Ուկրաինայում գտնվելու ընթացքում ահաբեկիչը շարունակում էր համակարգել ԻՊ կազմակերպության գործունեությունը»,– ասվում է Ուկրաինայի ԱԾ-ի տարածած հայտարարության մեջ:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ դիմանկարների փորձաքննությամբ ապացուցվել է ահաբեկիչ Ալ Բարա Շիշանիի ինքնությունը: «Ստուգվում է Ուկրաինայի տարածքում հանցագործությունների կատարմանը նրա հնարավոր մասնակցությունը»,– ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Իսլամական պետությունը» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է աշխարհի շատ երկրներում, ներառյալ` Ռուսաստանում և ԱՄՆ-ում: