|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մոտ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։ Հրդեհը բռնկվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքում։ Նախնական տեղեկություններով` քաղաքապետարանի ճաշարանի աշխատակիցները յուղ են վառել։
ԱԻՆ–ից ևս հաստատեցին տեղեկությունները։ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանի խոսքով՝ ահազանգով դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք չի ունեցել։
Աղբյուրը՝ Sputnik Armenia