|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Նատալյա Սերգունինայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։
Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ նկատելով, որ անհրաժեշտ է այն էլ ավելի ընդլայնել: Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր ողջույններն է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին:
Իր հերթին Մոսկվայի գործընկերոջ ողջույնները փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Նատալյա Սերգունինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Մոսկվան ևս բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև ՌԴ մայրաքաղաքում «Ոսկե նուռ» ամենամյա ցուցահանդես-փառատոնի և Մոսկվայում Երևանի օրերի անցկացման ժամկետների հետ կապված հարցեր: