Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ադրբեջանի նախագահին կից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խորհրդի անդամ Էմին Հասանլըն նշել է, որ ավելի քան 1000 ադրբեջանցի երիտասարդներ դիմել են թուրքական բանակին կամավոր միանալու համար. տեղեկացնում է En Son Haber-ը։
«Թուրքիան սկսել է գործողությունը Սիրիայում, և Ադրբեջանի վետերանները, ռազմական թոշակառուները, նահատակների ընտանիքները, մեր երիտասարդներն ու ամբողջ ադրբեջանցի ժողովուրդն ուզում է օգնել ձեզ: Ցանկանում ենք, որ թուրքական բանակը որքան հնարավոր է կարճ ժամանակում հաղթանակ տանի»,- ասել է Հասանլըն՝ հավելելով, որ ադրբեջանցի վետերաններն ու երիտասարդները «ցանկանում են կռվել թուրքական բանակի շարքերում»:
«Մենք միշտ մեր եղբայր Թուրքիայի և նրա բանակի կողքին ենք»,- մանրամասնել է նա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին։