|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք
ԿՈՄԻՏԱՍ
Սեպտեմբերի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Ծիրանավառ գիշերների օրորը» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Այս մասին հայտնում են Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակից:
Ծրագրում ներկայացվեցին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործություններից։ Հանդես եկան օպերային երգիչներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը, Անդրանիկ Մալխասյանը և Հովհաննես Անդրեասյանը։ Համերգային երեկոյի կոնցերտմայստերն էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը։
Հոբելյանական հանդիսության մեկնարկին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանի կողմից ներկայացվեց կոմիտասյան ժառանգության մասին զեկույց։
Կոմիտասյան գործերի կողքին Կոմիտասի աշակերտների՝ Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունների մատուցումը յուրատեսակ նախաձեռնություն էր հյոբելյանական միջոցառումների շրջանակում, քանի որ երկու կոմպոզիտորներն էլ աշակերտել են Կոմիտասին և նրան համարել հայ երգի ու երաժշտության գագաթը՝ մշտապես ոգեշնչված լինելով կոմիտասյան հանճարով։
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։