|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր իրավասությունների շրջանակներում հետևում և հետևելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմից:
Բացի տեղեկատվության բաց աղբյուրների դիտարկման աշխատանքներից, Պաշտպանի աշխատակազմը ապահովում է նաև շուրջօրյա ռեժիմով գործող՝ 116 հեռախոսահամարով թեժ գծի հնարավորություն, որին կարող են զանգահարել ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք: Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու մեկ այլ միջոց է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Դիտարկման և բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: