|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հանրապետության 24 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
Քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացնելու է ընտրական գործընթացի անկախ դիտարկում, ապահովելու է արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրելու է իրավական խորհրդատվություն:
Առանձին ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:
Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
(043) 512-116՝ Շիրակի մարզ,
(043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ։