|
Փոխարժեքներ
04 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.26 |
| EUR | ⚊ | € 446.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9259 |
| GBP | ⚊ | £ 518.67 |
| GEL | ⚊ | ₾ 140.65 |
Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում նշում է ՀՀ փոխվարչապետը:
Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել էին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: