|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ազգային ժողովն ընդունեց հունիսի 20-ի նիստի ավարտից անմիջապես հետո լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկը: Որոշումը քվեարկության էր դրվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությամբ:
Արարատ Միրզոյանը նշեց, որ օրակարգում դեռ կան հարցեր, որոնք ցանկալի է ավարտել: Նա առաջարկեց մեկ նիստ գումարել ժամը 18: 00-20:00-ն:
Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 10-ը: Որոշումն ընդունվեց:
Նշենք նաև, որ ԱԺ-ում այս պահին ընթանում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ժամը 17:10-ից 18:10-ն։
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։