|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի նախկին ԱԳ նախարար Սիգմար Գաբրիելի հետ դպրոց այցելության ժամանակ անդրադարձել է Իրաքի հյուսիսում քրդերի` անկախություն ձեռք բերելու հարցին:
«Ես կողմնակից եմ Իրաքի տարածքային ամբողջականությանը: Չեմ կարծում, որ անկախ քրդական պետության ստեղծումը կծառայի տարածաշրջանային խաղաղությանը»,- Մերկելի խոսքերն է մեջբերում ensonhaber.com կայքը:
Կանցլերը նաև նշել է, որ Իրաքում ապրող քրդերի առաջ քաշած պահանջները արդարացի են:
Նշենք, որ երկու տարի առաջ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեին Գերմանիան չի աջակցել: