|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր ԱԺ արտաքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին` հետաքրքրվելով, թե ինչո՞ւ մինչ այժմ ՌԴ դեսպանն ԱԳՆ չի կանչվել` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ պարզաբանում տալու համար:
«Դիվանագիտական տեսանկյունից` դեսպանը որևէ սխալ բան չի արել: Հանդիպումը չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել»,- պատասխանեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա գրասենյակում։