|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը այսօր՝ հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային եւ առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2019թ. 5 ամիսների օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում խոսելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝ ոստիկանության պետը կարեւորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը:
Ներկաները ամփոփել են 5 ամիսների ընթացքում ստորաբաժանումների գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները:
Ոստիկանության պետը կարեւորելով ոստիկանության ծառայողների կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին: