|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Թուրքիայից պահանջել է ազատ արձակել 2017 թ. Մալայզիայում ձերբակալված երկու մտավորականի: 2017 թ. Իսմեթ Օզչելիքը և Time International դպրոցի տնօրեն Թուրգայ Քարամանը ձերբակալվել էին Մալայզիայում և հանձնվել Թուրքիային: Թուրքիայի պահանջով ձերբակալված գրողները մեղադրվում էին երկրում արգելված գյուլենական շարժման անդամ լինելու մեջ: ՄԱԿ-ն այս պահանջը կատարելու համար Թուրքիային 180 օր ժամանակ է տվել. հաղորդում է artigercek.com կայքը:
«Իշխող կուսակցությունը պարտավոր է ազատ արձակել գրողներին: Պետք է վերադարձվեն այդ մարդկանց իրավունքները` ոտնահարված բռնաճնշումների և անարդարության պատճառով»,- նշված է զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջումից հետո դրան մասնակցելու կասկածանքով 77.000 մարդ է բանտարկվել: