|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ մայիսի 22-ին կայանալիք խորհրդի նիստին, որտեղ պետք է որոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:
«Հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքի հետ կապված դիրքորոշում: Դրանցից գլխավորն այն է եղել, որ կա իրավիճակ, երբ գլխավոր քարտուղարը դադարել էր պաշտոնավարել: Հայտնել ենք մեր դիրքորոշումն առ այն, որ գործ ունենք չկարգավորվածության հետ, և անհրաժեշտ է դա կարգավորել աշխատանքային կարգով, նաև, ըստ ռոտացիայի, կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին»,- ասաց նա:
Հարցին՝ մայիսի 22-ին Հայաստանը պնդելո՞ւ է, որ իր թեկնածուն ստանձնի քարտուղարությունը, Ռուբինյանն արձագանքեց. «Հարցը պետք է հասցեագրեք գործադիրի ներկայացուցչին»:
Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել այդ պաշտոնից: Նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին։