|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնմանը, հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», - ասել է Ռուբինյանը CNN Türk-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Երևանն այդ հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում։
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ին, Քըլըչը ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։