|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելու ժամանակ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Ըստ Arcaajans-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի մասին իր գնահատականը հայտնելով՝ Չավուշօղլուն նշել է, որ իրենք գազի մատակարարման հարցում ավելի մեծ զեղչեր են ակնկալում:
Ինչ վերաբերում է Ֆրանցիսկոս պապի՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին ցանկությանը, Չավուշօղլուն ասել է. «Դա Պապի ցանկությունն է: Մենք էլ ենք ուզում սահմանը բացվի, սակայն հայկական հարցում միշտ Թուրքիան է քայլ անում, մյուս կողմից ձայն չկա: Մեր մեկնած ձեռքն օդում է մնում»: