|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան բազմիցս ասել է, որ տարածաշրջանային համագործակցության զարգացման յուրաքանչյուր քայլ բարձր է գնահատում` Ադրբեջանի օկուպացումը դադարեցնելուն զուգահեռ, նշել է Թուրքիայի ԱԳՆ քարտուղար Լևենթ Գյումրուքջուն:
Apa.az-ը հայտնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարություն չի արել:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցին` Գյումրուքջուն ասել է, որ Թուրքիան շարունակում է հետևել իրադարձություններին, սակայն դեռևս շուտ է խոսել հակամարտության կարգավորման համար ձեռնարկված քայլերի մասին:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան ցանկանում է հարցի արագ կարգավորում և պատրաստ է ձեռնարկել քայլեր, որոնք տարածաշրջանում խաղաղություն կհաստատեն: