|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀԱՊԿ անդամ երկրներում իրադրությունն անցյալ տարի, ընդհանուր առմամբ, կայուն է, ինչը հնարավորություն է տվել ուշադրության կենտրոնում պահել տնտեսական եւ սոցիալական հարցերը. Աստանա-Երեւան-Կիեւ-Մինսկ հետուստակամրջի ընթացքում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ըստ նրա` ՀԱՊԿ-ը պատրաստ է լիովին կիրառել իր պոտենցիալը անդամ երկրների սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար:
Անդրադառնալով ՀԱՊԿ ակադեմիայի գաղափարին, Բորդյուժան նշել է, որ առաջին ակադեմիան կբացվի Հայաստանում, որում կիրականացվեն վերլուծական աշխատանքներ, կադրեր կպատրաստվեն:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը ՀԱՊԿ հնարավոր միջամտությանը` կազմակերպության գլխավոր քարտուղարն ասել է, որ խնդիրը վերաբերում է երկկողմ հարաբերություններին, եւ ՀԱՊԿ-ը չի միջամտի նման նուրբ հարցերի: