|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՊՆ նախարարն ասաց. «Ես իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն, բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ խնդիրներ չառաջանան»:
Հարցին, թե ինչպես է Տոնոյանը գնահատում ՀՅԴ նախաձեռնած «Հայաստան-Արցախ» ֆորումն ու Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքին իրավական աստիճան տալու ստորագրահավաքը, նախարարը պատասխանեց, որ դա ավելի շատ քաղաքական գործընթաց է: «Գնահատական չէի ուզենա տալ, բայց իմ սրտում այդ ամենը կա»,- հավելեց նա: