|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Իր թվիթերյան էջում նա մասնավորապես նշել է. «1915 թ. դեպքերը ճշմարտության լույսի տակ պետք է ուսումնասիրվեն` առանց քաղաքական շահարկումների ենթարկելու, և պետք է հրաժարվել երրորդ երկրների միակողմանի շահարկումների վրա հիմնված գաղափարական տեսակետներից:
1915 թ. դեպքերին ուղղված կառուցողական և հավասարակշռված մոտեցում պետք է որդեգրել և միայն մի կողմի տեսակետների փոխարեն պետք է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ և ցավեր:
800 տարի միասին գոյակցած թուրքերն ու հայերն այսօր հավաստի երկխոսությամբ անլուծելի խնդիր չունեն: Բավական է թույլ տանք, որ գաղութարար ուժերը փորձեն, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության պնդումներով մեր երկրին դաստիարակիչ դասեր տալ և պատմությունը սևացնել:
1915 թ. դեպքերի վերաբերյալ,աշխարհում չկա ոչ մի քաղաքական, ակադեմիական միակարծության և իրավական որոշում, որն ապացուցում է, որ դա ցեղասպանություն է»: