|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը մեղադրել է Հայաստանին Արցախի տարածքով զենքերի ու թմրամիջոցների փոխադրման մեջ և նշել, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից բռնազավթման հետևանքով չի կարողանում վերահսկողություն սահմանել Իրանի հետ 132 կմ սահմանի նկատմամբ. հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը:
«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի բռնազավթման հետևանքով Բաքուն ի վիճակի չէ վերահսկել դրանք, և այդ տարածքները գրավում են միջազգային նարկոկարտելների ուշադրությունը: Արդյունքում` այս տարածքներով անցնում է մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանք: Բռնազավթված տարածքներն օգտագործվում են որպես տրանզիտային տարածք զենքերի, թմրամիջոցների անօրինական տարանցման համար, որոնց եկամուտն ուղղվում է ահաբեկչական կազմակերպությունների ստեղծմանը և կրթմանը: Այս բռնազավթումը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Հասանովը: