|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շանհայում գտնվող Hudong-Zhonghua նավաշինական ընկերությունը կկառուցի աշխարհի խոշորագույն լցանավը`նախատեսված հեղուկացված բնական գազի փոխադրման համար: Նավը կկարողանա փոխադրել մինչև 270.000 մ3 էներգապաշար: Այս մասին տեղեկացնում է Tradewindsnews-ը:
Նախագծման աշխատանքները կկատարվեն Նորվեգիայի աջակցությամբ: Ըստ ձեռք բերված փոխհամաձայնության՝ մինչև 2020 թվականը երկու երկրների կոնստրուկտորները կպատրաստեն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա կսկսվի կառուցումը:
Պարբերականը նշում է, որ Չինաստանում օրեցօր աճում է բնական գազի պահանջարկը: 2018 թվականին երկիրը սահմանել է պատմական ռեկորդ` ներմուծելով ավելի քան 53 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ: