|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Arab Gulf Oil Company-ն, որը Լիբիայի խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունն է, հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքները, քանի դեռ երկրում ռազմական գործողությունները չեն ավարտվել։
Ընկերության ղեկավարությունը պարզաբանել է, որ պատճառը նավթարդյունահանող ընկերությունների վրա Քադաֆիի կողմակիցների հնարավոր հարձակումների սպառնալիքն է. տեղեկացնում է Associated Press-ը:
«Ամեն ինչ կախված է անվտանգությունից: Մենք կարող ենք նավթի արդյունահանումը սկսել հենց վաղը, սակայն մեր օբյեկտները անմիջապես կռմբակոծվեն»,- հայտարարել է ըներության ներկայացուցիչը։
Հնարավոր է` ընկերության աշխատանքների դադարեցումն ազդի նավթի համաշխարհային գների վրա։