|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կարծում եմ` Հայաստանի և Արցախի միջև որևէ լարվածություն չկա և չի լինելու. լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում հնչեցրած այն հայտարարությանը, թե ՀՀ-ն կլինի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավորը, Ավինյանն ասաց.
«Կարծում եմ, որ Հայաստանն ունի այդ հանձնառությունը՝ ապահովել Արցախում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների կայացումը, և մենք լիովին պատրաստ ենք այդ հանձնառությունը կյանքի կոչելու»։
Դիտարկմանը` հնարավոր է, որ Արցախում նախընտրական իրավիճակը վերահսկողությունից դուրս գա՝ հաշվի առնելով օգոստոսի 5–ին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական հանրահավաքի ընթացքում Բակո Սահակյանին ուղղված հրաժարականի կոչերը։
«Ես համարում եմ, որ Հայաստանի և Արցախի քաղաքացիներն իրենց կամարտահայտման մեջ պետք է լինեն ազատ։ Այդ օրը տարբեր վանկարկումներ հնչեցին, սակայն հավաքը, ընդհանուր առմամբ, շատ հաջողված էր և դրական, իսկ վարչապետի ելույթը՝ ընկալելի»,–բացատրեց նա։