|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է երրորդ տեղը և դուրս մնացել հետագա պայքարից, ասել է, որ մարդկանց փողոց չի տանի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ բողոքի ցույցերը կարող են խարխլել Ուկրաինայի կայունությունը:
Տիմոշենկոն նաև չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցել շոումեն Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն: