|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի Բիլգի համալսարանի Շրջակայքի, էներգետիկայի և բնապահպանության հետազոտության կենտրոնի տնօրեն Այշե Ույդուրանօղլուն հայտնում է, որ Թուրքիան 11 տարում կհամալրի ջրի պակաս ունեցող երկրների շարքը. հաղորդում է haberler.com կայքը:
Թուրքիայի ջրային ծախսը տարեկան կազմում է 112 միլիարդ խմ, իսկ մեկ անհատին բաժին է ընկնում 1.519 խմ: Ըստ Ույդուրանօղլուի` եթե, ինչպես նախատեսվում է, 2030 թ. Թուրքիայի բնակչությունը հասնի 100 միլիոնի, ապա Թուրքիան կմտնի ջրի պակաս ունեցող երկրների ցուցակը: Հետազոտողի խոսքով` ջրի պակասը գրանցվելու է ոչ թե բնակչության թվի ավելացման, այլ ջրային պաշարները սխալ բաշխելու և օգտագործելու պատճառով: