|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան առաջիկա 10-15 տարում Եվրամիության անդամ չի դառնա։ Այդ մասին Известия թերթին ասել է Եվրոպական հանձնաժողովում բարձրաստիճան աղբյուրը:
Պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան դեռևս պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին իր ժողովրդավարական արժեքներով։
«Անկարան առաջիկա 10-15 տարվա ընթացքում ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի։ Եվ դրա պատճառը միայն կուտակված քաղաքական հակասությունները չեն։ Պետք է նշել, որ առաջիկայում որևէ երկրի առհասարակ չի հաջողվի ԵՄ անդամ դառնալ, քանի որ, ընդհանուր առմամբ, ԵՄ-ում ընդլայնում չի ծրագրվում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։