|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ավստրիայի կանցլեր` սոցիալ-դեմոկրատ Քրիստիան Քերնը հայտարարել է, որ եթե Թուրքիան դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ, ապա հնարավոր է իր երկրում նույնպես հանրաքվե անցկացվի՝ պարզելու համար, թե արդյո՞ք Ավստրիան կկամենա մնալ ԵՄ-ի կազմումջ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Haberler լրատվակայքի` այդ մասին Ավստրիայի վարչապետը հայտնել է պետական հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ZIB2 հաղորդման ժամանակ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից, Ավստրիայի կանցլերը դրա հետ կապված ասել էր. «Այս որոշումը Մեծ Բրիտանիայի տնտեսությունում ծանր հետևանքների կհանգեցնի: Բայց մենք պիտի հարգանք ցուցաբերենք Մեծ Բրիտանիայի ընդունած որոշման նկատմամբ և այդ որոշումից առաջանալիք բացասական երևույթները հասցնենք նվազագույնի»: