|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Բաքվում անցկացված` ԵԽԽՎ Բյուրոյի նիստը քաղաքական սկանդալով է ավարտվել. հայտնում է ադրբեջանական Turan-ը:
Բյուրոն որոշում է կայացրել չեղյալ հայտարարել ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը մոտակա 2 տարիներին Բաքվում անցկացնելու որոշումը: Որոշումը ուժի մեջ կմտնի 2014-ի հունիսի 1-ից:
Դա կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը թույլ չի տվել ԵԽԽՎ փոխնախագահ, Վեհաժողովի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռենե Ռուքեին մուտք գործել Ադրբեջան:
Ըստ ԵԽԽՎ Բյուրոյի՝ փոխնախագահին վիզա չտրամադրելը խախտում է ԵԽԽՎ անդամների ազատ տեղաշարժման, անձեռնմխելիության ու արտոնությունների մասին ընդհանուր համաձայնագիրը եւ Փարիզի արձանագրությունները:
Նշենք, որ Ռուքեին վիզա չտրամադրելու պատճառը ԼՂՀ կատարած նրա այցելությունն է: