|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հնարավոր է համարել երկրի պետական կառուցվածքի հարցի վերաբերյալ համաուկրաինական հանրաքվեի անցկացումը, որը կարող է տեղի ունենալ մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ միաժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք դեմ չենք հանրաքվեի անցկացմանը: Ավելին` ես համոզված եմ, որ ուկրաինացիների մեծ մասն այդ հանրաքվեին, որը հնարավոր է` խորհրդարանի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո կայանա նախագահական ընտրությունների օրը, կարտահայտվի միասնական, անկախ, ժողովրդավարական, ունիտար Ուկրաինայի օգտին»,- հայտարարել է Տուրչինովը: