|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Chess Promotions LTD (CPL) ընկերությունը, որը հանդես էր եկել որպես 2012-ին Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի մրցաշարի կազմակերպիչ, պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է մրցաշարի անցկացումից:
Ըստ chess-news.ru- ի` ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ CPL-ն ՖԻԴԵ-ի հետ մրցաշարը Լոնդոնում կազմակերպելու հարցի շուրջ բանակցություններ է վարում 2010-ի փետրվարից և ՖԻԴԵ-ին է փոխանցել 50 հազար եվրո, որպեսզի դրա անցկացման իրավունքը վերապահվի իրենց:
Այնուհետև կազմակերպությունը ՖԻԴԵ-ին է դիմել առեւտրային պայմանագիրը վավերացնելու հարցով, որով պարտավորվել է աշխարհի առաջնությունը կազմակերպել այն նույն ֆինանսական պայմաններով, որով անցկացվել էր 2010-ին Սոֆիայում կայացած աշխարհի առաջնությունը:
CPL-ն խնդրել է, որպեսզի իրենց առաջարկությունն ընդունվի մինչև 2011-ի հունվարի 29-ը, սակայն ոչ մի պատասխան չի ստացվել:
Այդ պատճառով կազմակերպությունը հետ է վերցնում իր հայտը, որպեսզի ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի` այսօր սկսվող նիստը կարողանա այլ թեկնածություններ քննարկել:
Հիշեցնենք, որ 2012-ին Լոնդոնում պետք է կայանար աշխարհի թագի համար մրցախաղը աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի և հավակնորդների մրցաշարի հաղթողի միջև: Հավակնորդների մրցաշարը կայանալու է Կազանում, որին մասնակցելու է նաև մեր ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը: