|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
News.5tv.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դրանք ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ակտերի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետնելու չի կատարել:
«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ գործը դատաքննության փուլում է, այն մակագրվել է դատավոր Մարտին Արզումանյանին, սակայն դատական նիստեր չեն կայանում, օրինակ մեկ նիստ չի կայացել հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով, մեկ նիստ՝ պաշտպանի չներկայանալու, մեկ նիստ էլ՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:
Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 17-ին»: