|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադանայի Քարաթաշ գավառի ափերին ձկնորսության նպատակով վրան խփած 5 անձ ածխածնի մոնօքսիդից թունավորվել և մահացել է. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ տեղեկության` Ադանայում մարտի 9-ին ձկնորսության նպատակով Քարաթաշ գավառում 5 մարդ վրան էին խփել: Երկար ժամանակ նրանցից տեղեկություն չունենալով` բարեկամները ոստիկանություն են դիմել, որից հետո 5 հոգու դին հայտնաբերվել է վրանում: Պարզվել է, որ ձկնորսները մահացել են ածխածնի մոնօքսիդից: Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ տաքանալու նպատակով վառած խարույկը վրան են տարել և, առանց հանգցնելու, քնել: