|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Էտի աշխատանքները տարվում է ինչպես պողոտաներում ու փողոցներում, այնպես էլ այգիներում, պուրակներում ու բակային տարածքներում:
Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն:
Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի հարցում: Գարնանային էտի շրջանակում դրանք կհատվեն: