|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 16-ին՝ ժամը 09:00-ից, մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
Աշխատանքներ կիրականացվեն հետևյալ վարչական շրջաններում՝
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Արաբկիր վարչական շրջան
Աջափնյակ վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան
Էրեբունի Վարչական Շրջան
Նոր Նորք վարչական շրջան։