|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն այսօր հանդիպեց հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանակապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:
Ինչպես Խինես Մելենդեսը, այնպես էլ Արմեն Գյուլբուդաղյանցը և Արթուր Ազարյանը նշեցին, որ միայն ծրագիր գրելը բավական չէ, առավել կարևոր է համատեղ աշխատանքը և դրանց իրականացումն ակումբների կողմից: Մելենդեսը նշեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարզչական կրթությանը, հետևողական լինել մարզչական արտոնագրերի շնորհման հարցում: Ըստ Մելենդեսի՝ շատ կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ֆուտբոլում:
Հանդիպման մնացած մանրամասները՝ տեսանյութում՝ ստորև.