|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 1-ի երթին խմբակցության մասնակցության ձևաչափը հստակեցնելու համար աշխատանքային խումբ է ստեղծել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ նման որոշում է կայացվել խմբակցության նիստում:
Նա նշեց՝ մասնակցության վերաբերյալ պատգամավորների առաջարկներն ու կարծիքները շատ են եղել: Աշխատանքային խումբն առաջարկներն ի մի կբերի: Նաև պաշտոնապես հայտարարում են, որ ամբողջ խմբակցությունով են մասնակցելու երթին: