|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մարաշ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ եթե Եվրոպայի ժողովուրդներն իրենց երկրներում ապրում են խաղաղության և անվտանգության մեջ, ապա դա Թուրքիայի և թուրք ազգի անձնազոհության շնորհիվ է. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք մեր ձեռքում եղած հնարավորությունները մեր բոլոր եղբայրների, հատկապես` ճնշվածների և անարդարության զոհ դարձածների հետ կիսող և դրանից պատիվ զգացող ազգ ենք: Այսօր Թուրքիան աշխարհում ամենաշատ մարդկային աջակցություն ցուցաբերող երկրների առաջին շարքերում է: Մեր երկրի փախստականների համար մինչ օրս, ըստ ՄԱԿ-ի չափորոշիչների, ծախսել ենք 37.5 մլրդ դոլար: ԵՄ անդամ 28 երկրում, ընդհանուր առմամբ, կա 2 մլն փախստական: Այնինչ` մեզ մոտ Իրաքից և Սիրիայից փախստականների թիվը 4 մլն է: Սակայն մենք չենք պատրաստվում հավիտյան այդ անձնազոհությանը գնալ»,- ասել է նա: